Beeline-ը դադարեցնում է տերմինալների միջոցով վճարումների ընդունումը

Beeline-ը դադարեցնում է տերմինալների միջոցով վճարումների ընդունումը

PanARMENIAN.Net - Beeline-ը հայտարարում է փետրվարի 16-ից Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերությունների տերմինալների միջոցով վճարումների ընդունման դադարեցման մասին:

Որոշման պատճառն է վերոնշյալ ընկերությունների անհավասար միջնորդավճարային քաղաքականության դրսևորումը Beeline բաժանորդների հանդեպ:

«Բջջային կապի դիմաց վճարային տերմինալների միջոցով կատարվող վճարումների ժամանակ մյուս օպերատորներից 1001 և ավել դրամ վճարումներն ընդունվում են առանց որևէ հավելյալ միջնորդավճարի, իսկ Beeline-ի բջջային կապի դիմաց միջնորդավճարը չի պահվում միայն սկսած 10 000 դրամից:

Հաշվի առնելով վերոնշյալը Beeline-ն առաջարկեց Թել-Սել, Իդրամ, Իզի Փեյ ընկերություններին աշխատել մյուս օպերատորներին հավասար շուկայական պայմաններում և հաճախորդից չգանձել միջնորդավճար 1000 և ավել դրամ վճարման դեպքում: Ցավոք սրտի ընկերությունը ստացավ մերժում, ինչի արդյունքում ստիպված է միջոցներ ձեռնարկել պաշտպանելու սեփական և իր բաժանորդների շահերը»,- ասված է հաղորդագրությունում:

Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը` պատճառված անհարմարությունների համար և տեղեկացնում, որ նրանք կարող եք վճարել Beeline կապի ծառայությունների համար առանց միջնորդավճարի ընկերության վաճառքի գրասենյակներում, բանկերում, Beeline կայքում, ինչպես նաև Beeline Armenia բջջային հավելվածի միջոցով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---