Արա Գյուլերը կազդարարի «Թուրք-գերմանական ֆիլմերի փառատոնի» բացումը

Արա Գյուլերը կազդարարի «Թուրք-գերմանական ֆիլմերի փառատոնի» բացումը

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ Արա Գյուլերը ներկա է գտնվելու Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի Թաֆելհալլե թատրոնում կայանալիք «Թուրք-գերմանական ֆիլմերի փառատոնի» բացման արարողությանը: Նա արժանացել է փառատոնի բացումը կատարելու պատվին:

Թուրքական Sozcu թերթի կայքին հղումով Ermenihaber.am-ը գրում է, որ բացման արարողությանը Գյուլերը, ինչպես նաև՝ գերմանացի կինոօպերատոր Յուրգենը Յուրգեսը, պատվո շքանշաններ են ստանալու:

Կինոֆառատոնն ընթանալու է մարտի 4-ից 12-ը: Նշվում է, որ կինոփառատոնի ժամանակ ցուցադրվելու է նաև թուրք ռեժիսոր Օսման Օքքանի նկարահանած «Արա Գյուլեր-Ստամբուլի լեգենդ» վավերագրական ֆիլմը: Ցուցադրությունից հետո Գյուլերը և Օքքանը հանդես կգան ելույթով:

Աղբյուրը տեղեկացնում է, որ կինոփառատոնի շրջանակներում խաղարկվելու են «Ամենալավ լիամետրաժ ֆիլմ», «Ամենալավ կարճամետրաժ ֆիլմ», «Ամենալավ կին դերասանուհի», «Ամենալավ տղամարդ դերասան» խորագրերով մրցանակներ: Ամենալավ լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված մրցանակներին հավակնում է 10 ֆիլմ:

Հաղթող ֆիլմերի անունները հայտնի կդառնան մարտի 11-ին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---