Այվազովսկին ռուսաստանցի ամենաթանկ նկարիչների առաջին տասնյակում է

Այվազովսկին ռուսաստանցի ամենաթանկ նկարիչների առաջին տասնյակում է

PanARMENIAN.Net - Հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Կոստանդնուպոլսի և Բոսֆորի ծոցի տեսարանը» կտավը, որը ստեղծվել է 1856-ին, ներառվել է այն ռուսաստանցի նկարիչների առաջին տասնյակում, որոնց կտավները վերջին 5 տարում վաճառվել են ամենաբարձր գներով` The Art Newspaper-ի վարկածով:

Պարբերականը ներկայացրել է ռուսաստանցի նկարիչների կտավների ցանկը, որոնք ամենամեծ գումարով են վաճառվել 2012-2016թթ.: Այվազովսկու կտավը 2012-ի ապրիլի 24-ին վաճառվել է Sothebys-ում 5.2 մլն դոլարով, հայտնում է «Sputnik-Արմենիան»:

Ամենաթանկն է ճանչվել Վասիլի Կանդինսկու «Չճկվողն ու ծալվածը» կտավը, որը վաճառվել է աճուրդում 23 մլն դոլարով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ռուսաստանի ականավոր դեմքերը» շարքում ՌԴ ԿԲ-ն մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված հուշադրամ կթողարկի: Հուշադրամը շրջանառության մեջ կդրվի 2017-ի երկրորդ կիսամյակում մինչև 3000 քանակով և 2 ռուբլի արժողությամբ:

Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով:

2017-ի մայիսին Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված մեծ ցուցահանդես կբացվի Երևանում: Այդ մասին հայտարարել է Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---