ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի համատեղ ցուցակը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը

ՀԱԿ-ի և ՀԺԿ-ի համատեղ ցուցակը գլխավորում է Լևոն Տեր-Պետրոսյանը

PanARMENIAN.Net - «Հայ ազգային կոնգրես» կուսակցության և «Հայաստանի Ժողովրդական» կուսակցության դաշինքի համամասնական ցուցակը գլխավորելու է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ցուցակում երկրորդ համարն է Ստեփան Դեմիրճյանը, երրորդ՝ Լևոն Զուրաբյանը, այնուհետև՝ Զոյա Թադևոսյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահագն Խաչատրյանը, Լիդա Մելիքյան, Դավիթ Մաթևոսյան, Ստեփան Մինասյան: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա ներկայացրել է համամասնական ցուցակի մինչև 22 համարն ընդգրկված թեկնածուներին, որոնց թվում են նաև Մյասնիկ Մալխասյանը, Վլադիմիր Կարապետյանը, Արման Մուսինյանը, գրում է Panorama.am-ը:

Դաշինքի տարածքային ցուցակում 133 թեկնածու է ընդգրկված:

«Կենտրոնում ճակատամարտ գնալու եմ ես: Այստեղ ռեկորդ ենք սահմանել, ունենք 14 թեկնածու, որից 8 կին է», -ասել է Զուրաբյանը՝ տեղեկացնելով, որ փետրվարի 16-ին ժամը 15:00-ից հետո դիմումը կներկայացնեն ԿԸՀ:

Զուրաբյանը լինելու է ՀՀԿ-ՀԺԿ դաշինքի ընտրական շտաբի ղեկավարը, իսկ ՀԺԿ գործադիր վարչության քարտուղար Ստեփան Մինասյանը լինելու է ՀԺԿ ներկայացուցիչը համատեղ շտաբում:

Կարդացեք նաև՝ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը, իսկ շտաբը՝ ԳՄ-ն ու Սերժ Սարգսյանը

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---