ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրում որևէ դրոշմ կամ նշում չի կատարվի

ՀՀ-ում ՌԴ քաղաքացիների ներքին անձնագրում որևէ դրոշմ կամ նշում չի կատարվի

PanARMENIAN.Net - Հայաստանում օտարերկրացիների ներքին անձնագրերը կհամարվեն անձը հաստատող փաստաթուղթ և դրանցում որևէ դրոշմ կամ նշում չի կատարվի, քանի որ վերջինիս արդյունքում ներքին անձնագրերն այդ պետություններում կկորցնեն իրենց վավերությունը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Նախարարը ներկայացրել է «ՀՀ պետական սահմանային ռեժիմ սահմանելու մասին» ու «Անձը հաստատող փաստաթղթի մասին» կառավարության 702 և 767 նորմատիվային որոշումներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:

Նախարարի խոսքով՝ այս փոփոխությամբ, ըստ էության, հնարավորություն է տրվում օտարերկրացիներին ՀՀ տարածք մուտք գործել ներքին անձնագրերով, որն էլ կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:

«Այս որոշումը կվերաբերի նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին՝ նրանց ևս հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործել ներքին անձնագրերով»,- ասել է նախարարը, հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Համաձայնագրում կատարվող փոփոխությունը ՌԴ քաղաքացիների համար նախատեսում է ՌԴ քաղաքացու անձնագրով (ներքին անձնագիր) ՀՀ տարածք մուտքի, ելքի, գտնվելու և տեղաշարժվելու հնարավորություն: Փոփոխությունը ոչ միայն կդյուրացնի ՌԴ քաղաքացիների ՀՀ տարածք այցելությունների ռեժիմը, այլև կխթանի զբոսաշրջության, երկկողմ տնտեսական, առևտրային, գիտատեխնիկական, մշակութային և այլ ոլորտներում կապերի զարգացում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---