Գերմանիայի ՍԴ-ն ուժի մեջ է թողել Ցեղասպանությունը ճանաչող օրենքը. Թուրք փաստաբանի հայցը մերժվել է

Գերմանիայի ՍԴ-ն ուժի մեջ է թողել Ցեղասպանությունը ճանաչող օրենքը. Թուրք փաստաբանի հայցը մերժվել է

PanARMENIAN.Net - Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է թուրք փաստաբան Ռամազան Աքբաշի հայցը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենքն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Ըստ դատարանի որոշման, հայցում չկան ապացույցներ առ այն, որ Բունդեսթագի ընդունած օրենքը հակասում է իրավական նորմերին, հայտնում է «Sputnik-Արմենիան» Bir Gun-ի վրա հղումով:

Աքբաշը մտադիր է վիճարկել Գերմանիայի Սահմանադրական դատարանի որոշումը Մարդու իրավուքների եվրոպական դատարանում:

Հունիսի 2-ին Գերմանական խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ կողմ է քվեարկել հայերի ու այլ քրիստոնյաների ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Դեմ էր ընդամենը 1 պատգամավոր, ևս մեկը ձեռնպահ է մնացել: Գերմանիան բանաձևով ընդունում է նաև իր պատմական պատասխանատվությունը ողբերգության համար: Թուրքական արմատներով պատգամավորներից առնվազն 7-ը կողմ է քվեարկել բանաձևին։

Բանաձևում, որում օգտագործվում է «ցեղասպանություն» եզրույթը, նշվում է, որ Բունդեսթագը խոնարհվում է 101 տարի առաջ Օսմանյան կայսրության տարածքում սկսված հայերի ու այլ քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանության ու կոտորածների զոհերի հիշատակի առաջ և սգում երիտթուրքերի իրականացրած և Օսմանյան կայսրության տարածքում հայերի գրեթե ամբողջությամբ բնաջնջման պատճառ դարձած քայլերի համար։

Քվեարկությունից անմիջապես հետո Թուրքիան հետ կանչեց դեսպանին Բեռլինից:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---