Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ տոնավաճառը մեկնարկում է փետրվարի 18-ին

Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ տոնավաճառը մեկնարկում է  փետրվարի 18-ին

PanARMENIAN.Net - ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և ՀՀ հրատարակիչների ասոցիացիան փետրվարի 17-21-ը կազմակերպում են Մանկապատանեկան գրքի երևանյան 13-րդ ցուցահանդես-տոնավաճառը: Պաշտոնական բացումը տեղի կունենա փետրվարի 18-ին` ժամը 14:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի ճեմասրահում:

Տոնավաճառը և առնչվող միջոցառումները կիրականացվեն գրադարանի ճեմասրահում, դահլիճում և սրահներում:

Գրքի հայաստանյան ցուցահանդես-վաճառքին իրենց հրատարակություններով կմասնակցեն «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Փրինթինֆո», «ՎՄՎ-Պրինտ», «Արևիկ», «Մարի», «Ակտուալ արվեստ» հրատարակչությունները, «ՋԻ ԷՍ ԷՄ» ստուդիան, «Բուկինիստ» գրախանութը, «Գրքի և հրատարակչական գործի կենտրոն» ՊՈԱԿ-ը, ՀՀ սփյուռքի նախարարությունը, Հայաստանի գրողների միությունը, «IBBY Հայաստան» կազմակերպությունը և ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնը:

Ցուցահանդես-տոնավաճառը կներկայացնի հայաստանյան հրատարակիչների վերջին տարիների լավագույն հրատարակությունները, հատկապես` մանկապատանեկան ոլորտի գրականությունը: Հնգօրյա տոնավաճառի ընթացքում նախատեսվում են էքսկուրսիաներ, հեքիաթապատումներ, մուլտֆիլմերի դիտումներ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցանություն և այլ ծրագրեր:

Փետրվարի 19-ին Հայաստանում գիրք նվիրելու օրն է:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---