Մոուրինյոն՝ Մխիթարյանի բացակայության մասին. Վատառողջ է, որոշել ենք ռիսկի չգնալ

Մոուրինյոն՝ Մխիթարյանի բացակայության մասին. Վատառողջ է, որոշել ենք ռիսկի չգնալ

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն բացատրել է, թե ինչու է իր թիմի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բացակայել Եվրոպայի լիգայի «Սենթ-Էտյենի» հետ հանդիպմանը:

Մարզիչը նշել է, որ Մխիթարյանը վատառողջ է, ու նա որոշել է ռիսկի չգնալ: Մոուրինյուն վստահեցրել է, որ ֆուտբոլիստի հետ լուրջ ոչինչ չի պատահել, և նա պատրաստ կլինի փետրվարի 19-ին կայանալիք Անգլիայի գավաթի խաղարկության 5-րդ փուլի «Բլեքբերնի» հետ հանդիպմանը, Manchester Evening News-ին հղումով գրում է Armfootball.com-ը:

Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է ֆրանսիական «Սենտ Էտյենին»: Խաղն ավարտվել է 3:0 հաշվով. Զլատան Իբրահիմովիչըհեթ-տրիկ է ձևակերպել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---