ԵԱՀԿ դիտարկման ընթացքում հրադադարի խախտումներ և միջադեպեր չեն գրանցվել

ԵԱՀԿ դիտարկման ընթացքում հրադադարի խախտումներ և միջադեպեր չեն գրանցվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին հայ-ադրբեջանական սահմանագոտում` ՀՀ Տավուշի մարզի Չինարի բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը:

Հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Խրիստո Խրիստովը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Դիտարկումից հետո Չինարիի գյուղապետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ ներկայացուցիչներին է ներկայացվել սահմանագոտում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:

ԵԱՀԿ պաշտոնյաների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքի վրա, որ ադրբեջանական կողմը պարբերաբար կրակի տակ է պահում սահմանամերձ բնակավայրերը, արոտավայրերն ու դաշտերը:

Դիտարկման ընթացքում հրադադարի խախտումներ և միջադեպեր չեն գրանցվել:

Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:

ԼՂՀ ՊՆ-ից հայտնում են, որ նշված ժամանակահատվածում հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---