Էրմիտաժում նշել են Հովսեփ Օրբելու ծննդյան 130-ամյակը

Էրմիտաժում նշել են Հովսեփ Օրբելու ծննդյան 130-ամյակը

PanARMENIAN.Net - Փետրվարի 17-ին Էրմիտաժում անցնում էին ակադեմիկոս, արևելագետ Հովսեփ Օրբելու ծննդյան 130-ամյակին նվիրված միջոցառումներ:

«Իր կյանքի մեծ մասը Հովսեփ Օրբելին նվիրել է Մերձավոր Արևելքի և Կովկասի ժողովրդների մշակույթի ուսումնասիրությանը: Հնագետ և արվեստագետ, հայագետ և քրդագետ Օրբելին լայն հանրությանը հայտնի դարձավ Անիի ավերակների պեղումների շնորհիվ: Նա մեծ դերակատարություն է ունեցել Էրմիտաժի կյանքում և գործունեության մեջ ծանր հետպատերազմյան տարիներին»,-ասվում է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Միջոցառումը ներառում էր շրջայց Հայաստանի մշակույթն ու արվեստը ներկայացնող սրահում «Հովսեփ Օրբելու Էրմիտաժը» խորագրով, Էրմիտաժի թատրնում կազմակերպված երեկոյին մասնակցել է թանգարանի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին:

Ելույթ է ունեցել նաև «Դուդուկ բենդ» համույթը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---