Հիտլերի հեռախոսը վաճառվել է աճուրդում $240.000-ով

Հիտլերի հեռախոսը վաճառվել է աճուրդում $240.000-ով

PanARMENIAN.Net - Հեռախոսը, որից Երկրոդ համաշխարհային պատերազմի տարիներին օգտվել է Ադոլֆ Հիտլերը, վաճառվել է ամերիկյան աճուրդում 243.000 դոլարով:

Գնորդն անհայտ է մնացել: Սակարկությունները ԱՄՆ Մերիլենդ նահանգի Չեսապիկ քաղաքում սկսվել են 100.000 դոլար մեկնարկային գնից:

Կարմիր հեռախոսը, որի վրա փորագրված է Հիտլերի անունը, հայտնաբերվել է Բեռլինի նրա ստորգետնյա ապաստարանում 1945 թվականին:

Հեռախոսի վրա փորագրված է Հիտլերի անունը, հայտնում է BBC-ին:

Խորհրդային զինվորները հանձնել են հեռախոսը որպես հուշանվեր բրիտանացի սպա սըր Ռալֆ Ռեյներին, երբ Գերմանիան պարտվել է պատերազմում: Ըստ սակարկությունների կազմակերպիչների, հեռախոսը «զանգվածային ոչնչացման զենք է», քանի որ հենց այդ հեռախոսով է Հիտլերը կարգադրություններ արել, որոնք միլիոնավոր զոհերի պատճառ են դարձել պատերազմի ժամանակ:

Աճուրդի էր հանվել նաև Հիտլերին պատկանող շան արձանիկը: Այն վաճառվել է 24.300 դոլարով:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---