Ստեֆան դե Միստուրա. ՀՀ-ն Սիրիայի ճգնաժամից տուժած մեծ թվով փախստականներ է ընդունում

Ստեֆան դե Միստուրա. ՀՀ-ն Սիրիայի ճգնաժամից տուժած մեծ թվով փախստականներ է ընդունում

PanARMENIAN.Net - Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ:

Զրուցակիցներն անդրադարձել են սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին: ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ բանագնացը հանգամանալից ներկայացրել է բանակցային գործընթացի վերջին զարգացումները և հեռանկարները:

Ստեֆան դե Միստուրան գոհունակություն է հայտնել առ այն, որ Հայաստանը, իր հնարավորության սահմաններում, շարունակական մարդասիրական օգնություն է ցուցաբերում Սիրիայի ժողովրդին և ճգնաժամից տուժած մեծ թվով փախստականներ է ընդունում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Փետրվարի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Քննարկվել են արտգործնախարարների միջև հետագա հանդիպումների, ինչպես նաև համանախագահների` տարածաշրջան այցելության հետ կապված հարցեր։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---