Գեղարքունիքի Վահան գյուղում երկրաշարժ է եղել18 փետրվարի 2017 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 10:15-ին (Գրինվիչի ժամանակով` 06:15) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.530 և արևելյան երկայնության 45.280 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Սևան քաղաքից 27 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում 2-3 բալ ուժգնությամբ: Փետրվարի 16-ին երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստան-Վրաստան սահմանագոտում, Բավրա գյուղի մերձակայքում: 2.5 մագնիտուդով երկրաշարժը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13:36-ին (Գրինվիչի ժամանակով` 09:36-ին) հյուսիսային լայնության 41.150 և արևելյան երկայնության 43.910 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 10 կմ դեպի հյուսիս-արևելք): Երկրաշարժի օջախը եղել է 10 կմ խորությամբ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Համազեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի Ադրբեջանը նաև պետք է իր պարտավորությունները կատարի մարդու իրավունքների ոլորտում Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Կուլիասը նշել է, որ ապրիլի 24-ին ոգեկոչվում է Հայոց ցեղասպանության «սև տարելիցը» Փաշինյանը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահի հետ քննարկել է տարածաշրջանային հարցեր Քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետևողական զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Կանաչ ժամը Արբանյակային լուսանկարները հաստատում են, որ եկեղեցին ոչնչացվել է 2024 թվականի փետրվարին |