Թուրքիայում վրդովված են Հրանտ Դինքի մարդասպաններին գովաբանող երգով եւ տեսահոլովակով17 սեպտեմբերի 2007 - 18:23 AMT PanARMENIAN.Net - YouTube ժողովրդականություն վայելով կայքում մի տեսահոլովակ է հայտնվել, նվիրված հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպաններին: Երգի տեքստը գովաբանում է Օգյուն Սամաստին` Դինքի սպանության անմիջական կատարողին եւ կազմակերպիչ Յասին Հայալին: Թուրքիայում երգի եւ տեսահոլովակի մասին կարծիքները բաժանվել են` շատերն ասում են, թե դա ծայրահեղ ազգայնամոլական քարոզչություն է: Երգի տեքստում ուղղակի սպառնալիք կա նաեւ նրանց հասցեին, «ով սատարում է հայերին» եւ նախազգուշացում, որ «իրենց մասին հոգ կտանեն»: YouTube-ում զետեղված են նաեւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի, վարչապետ Ռեջեփ Էրդողանի, երաժիշտ Զուլֆու Լիվանելլիի, երգչուհի Սելդա Բաղչանի, Թուրքիայի նախկին նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի լուսանկարները: Տեսահոլովակի հեղինակները նրանց «դավաճան» եմ անվանում: «Ծրագրեր մի կազմեք» երգի խոսքերը գրել է ծայրահեղ ազգայնամոլ բանաստեղծ Օզան Արիֆը: Այն կատարել է երգիչ Իսմաիլ Թերութը: Ինչպես գրում է «Թըրքիշ Դեյլի նյուսը», կա տեսահոլովակի գրեթե 10 տարբերակ, այն վարկածը, որը աղմուկ բարձրացրեց Թուրքիայի շուրջ, հեռացվել է կիրակի օրը: Հրանտ Դինքի փաստաբանները մտադիր են բողոք ներկայացնել երգի եւ տեսահոլովակի առնչությամբ: Դինքի փաստաբաններից մեկը նշել է, որ տեսահոլովակը դրդում է մարդկանց այլատյացության եւ գովաբանում է մարդասպաններին: Սեպտեմբերի 20-ին Մարդու իրավունքների ասոցիացիան եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչները բողոք կներկայացնեն Թերութի եւ Արիֆի դեմ: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին տեղի է ունեցել Հրանտ Դինքի սպանության գործով առաջին նիստը, որը հաջորդ օրը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 1-ը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմաթիի 1991թ. հռչակագրով Լավրով․ ՀՀ–ին բոլորից ձեռնատու է ԵվրԱզԷՍ–ը, հաշված է Նա հավելել է, որ ՀՀ–ն, փոքր երկիր լինելով, շատ ավելի քիչ է տալիս, բայց բոլորին հավասար իրավունքներ ունի CFTJ-ը Ադրբեջանի դեմ Հաագայի դատարան դիմում է ներկայացրել՝ հայերի նկատմամբ ցեղասպան գործողությունների հետ կապված Դիմումը վերաբերում է Ադրբեջանի զինուժի գործողություններին Հհ տարածքում 2021 թվականին Ռուբեն Վարդանյանը 14 օր է` հացադուլ է անում. Պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ ազատում Նրա ընտանիքը հայտարարել է, որ COP 29-ը չպետք է տեղի ունենա Ադրբեջանում, եթե իրենց պահանջները չկատարվեն |