Արայիկ Խանդոյանը հացադուլ է հայտարարել ի պաշտպանություն «հաց բերող» Սարգսյանի18 փետրվարի 2017 - 14:15 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, որը հայտնի է որպես Միայնակ գայլ, արդեն երկու օր է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել՝ ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի։ Այդ մասին տեղեկացրել է Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը, հայտնում է Panorama.am-ը: ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանը ձերբակալվել էր 2016-ի օգոստոսի սկզբին, տարեվերջին նրա հանդեպ խափանման միջոցը փոխվել էր և նա ազատ էր արձակվել: Փետրվարի 10-ին, սակայն, դատարանը կրկին որոշել է 2 ամսով կալանավորել Սարգսյանին: «Իր դիմումում Արայիկ Խանդոյանը նշել է, որ ցանկանում է իր քայլով աջակցել Արթուր Սարգսյանին, իր եղբորը՝ Արարատ Խանդոյանին, որի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, ինչպես նաև փորձում է այդ քայլով աջակցել Ներսես Պողոսյանին ու Սարի թաղի գործով կալանքի տակ բոլոր գտնվողներին», -փոխանցել է Արայիկ Պապիկյանը։ Փաստաբանի խոսքով, Խանդոյանն ասել է, թե չի կարող հանդիպել, խոսել Արթուր Սարգսյանի հետ, բայց գոնե այս քայլով կարող է զորակցել նրան։ Պապիկյանը տեղեկացրել է, որ երեկ է հանդիպել իր պաշտպանյալի հետ, տեղեկացել, որ ոչ առողջական, ոչ էլ պահման պայմանների հետ կապված գանգատներ չունի։ Արայիկ Խանդոյանը մեղադրվում է 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (պատանդառություն, զենքի ապօրինի շրջանառություն, զենքի հափշտակում): Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |