ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» Շարժայի մրցաշարի 1-ին տուրում Արոնյանի մրցակիցը Տոմաշևսկին է

ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» Շարժայի մրցաշարի 1-ին տուրում Արոնյանի մրցակիցը Տոմաշևսկին է

PanARMENIAN.Net - Տեղի է ունեցել ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» Շարժայի փուլի բացման հանդիսավոր արարողությունը և վիճակահանությունը:

Առաջին տուրում գրոսմայստեր Լևոն Արոնյանը սև խաղաքարերով կմրցի Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Տոմաշևսկու հետ, Chess-results.com-ին հղումով գրում է Panorama.am-ը:

Մասնակիցների թիվը 18-ն է՝ Լևոն Արոնյան, Մաքսիմ Վաշիե-Լագրավ, Հիկարու Նակամուրա, Շահրիյար Մամեդյարով, Դին Լիժեն, Պավել Էլյանով, Մայքլ Ադամս, Յան Նեպոմնյաշչի, Ալեքսանդր Գրիշչուկ, Լի Չաո, Եվգենի Տոմաշևսկի, Դմիտրի Յակովենկո, Ֆրանսիսկո Վալեխո Պոնս, Ռիչարդ Ռապորտ, Ալեքսանդր Ռևազանցև,Սալեմ Սալեհ, Հոու Յիֆան, Յոն Լյուդվիգ Համմեր:

«Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլը կանցկացվի շվեյցարական մրցակարգով։ Կխաղացվի 9 տուր։

Ընդհանուր առմամբ` այս մրցաշարքը բաղկացած է 4 մրցաշարից, որոնցից մյուս երեքը կանցկացվեն Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մալյորկայում: Ընդհանուր հաշվարկով` 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու հավակնորդների մրցաշարին։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---