Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել «Ժառանգությունից»

Զարուհի Փոստանջյանը դուրս է եկել «Ժառանգությունից»

PanARMENIAN.Net - ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դադարեցնում է անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը։ Այս մասին Փոստանջյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ակնհայտ փաստ է «Ժառանգություն» կուսակցության սկզբունքային, գաղափարական և ծրագրային խզումը իր հռչակած և անցած քաղաքական ուղու հետ, ինչը հանգեցրել է հրաժարման կուսակցության կողմից ընդունված սկզբունքներից, գաղափարախոսությունից և ծրագրից:

Քաղաքական գործունեություն իրականացնելու համար վերը նշված փաստը դարձրել է անհամատեղելի իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը»,- նշել է պատգամավորը:

Նա հավելել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը:

«Միևնույն ժամանակ` բարձր եմ գնահատում շուրջ տասնամյա համատեղ աշխատանքը և միասին անցած ճանապարհը»,- գրել է Փոստանջյանը։

ԱՎելի վաղ կուսակցությունից հեռացել էին «Ժառանգության» առանցքային անդամներ Ստյոպա Սաֆարյանը, Ռուբիկ Հակոբյանը, Անահիտ Բախշյանն ու Դավիթ Սանասարյանը:

Կարդացեք նաև՝Անժառանգ կուսակցությունը. Ով, երբ և ինչու հեռացավ «Ժառանգությունից»

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---