Եվս մեկ թալիշ է ցանկանում Ադրբեջանից Հայաստան տեղափոխվել20 փետրվարի 2017 - 12:28 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի թալիշներով բնակեցված Լերիկի շրջանի ևս մեկ բնակիչ Էլդանիզ Գուլիևը մտադիր է տեղափոխվել Հայաստան: Այդ մասին հայտնում է «ԹալիշԻնֆոն» թալիշցի բլոգեր Ազար Կազիմովի վրա հղումով: Նշվում է, որ Գուլիևն իր ֆեյսբուքյան էջում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված հայտարարություն է հրապարակել: Նա գրել է, որ Լերիկի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Ռովշան Բագիրովը բռնի ուժով խլել է իրենից իր սեփական հողը, որից հետո նրան կանչել են ոստիկանության շրջանային բաժանմունք և սպառնացել են, որպեսզի նա չհամարձակվի բողոքել: Հուսահատված Գուլիևը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակից միակ լուծումը Հայաստան տեղափոխվելն է: Ըստ Գուլիևի, Ադրբեջանում նրա բողոքները միևնույն է ոչ ոք չի քննելու: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ թալիշ լրագրող, «Թալիշի Սադո» թերթի թղթակից Շահին Միրզոևը, որը օրերս փախել է Ադրբեջանից՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների հանդեպ ճնշումների, նրանց իրավունքների ոտնահարումների պատճառով, ապաստան է ստացել Հայաստանում: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանից ժամանակավոր ապաստան խնդրած Ադրբեջանի քաղաքացի Շահին Միրզոևի քայլը ևս մեկ վկայությունն է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումը, հատկապես՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը և անմարդկային վերաբերմունքը, շարունակում են մնալ պետական քաղաքականություն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |