Խուան Մատա. Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է, նա գերազանց է «կարդում» խաղը

Խուան Մատա. Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է, նա գերազանց է «կարդում» խաղը

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան բարձր է գնահատել իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի խաղը:

«Մխիթարյանը մեծ ֆուտբոլիստ է: Նա գերազանց է «կարդում» խաղը և հիանալի է գործում գնդակով: Թվում է, թե նա ամեն ինչ անում է շատ հեշտ ու թեթև: Հենրիխը նպատակ ունի` օգնել իր թիմին: Ինձ շատ հաճելի է այդպիսի ֆուտբոլիստի հետ խաղալ»,-ասել է իսպանացին, որի խոսքը մեջբերել է Goal-ը:

Անգլիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» փետրվարի 19-ին 2:1 հաշվով հաղթել է «Բլեքբերնին»: Խաղից հետո մանչեսթերյան ակումբի երկրպագուներն ընտրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին. հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հենրիխ Մխիթարյանը, հայտնում է Sports.ru-ն:

Ընթացիկ խաղաշրջանում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում 22 խաղի է մասնակցել, 5 գոլի հեղինակ է դարձել և 7 գոլային փոխանցում կատարել:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---