ԼՂՀ վարչապետ. Թալիշի վերականգնումը բնականոն ընթացքի մեջ է

ԼՂՀ վարչապետ. Թալիշի վերականգնումը բնականոն ընթացքի մեջ է

PanARMENIAN.Net - Թալիշի վերականգնման աշխատանքները երբեք չեն դադարել: Այդ մասին հայտարարել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

«Թալիշի վերականգնման աշխատանքները բնականոն ընթացքի մեջ են», - ասաց նա։ Վարչապետն ասել է, թե Թալիշի վերականգնման վերաբերյալ քայլեր կատարվել են 1994-ի մայիսից սկսած մինչև 2016-ի ապրիլի 1-ը,հայտնում է Aysor.am-ը:

«Այդ ծրագրերը շարունակական են լինելու։ Ամեն օր այնտեղ աշխատանքներ են կատարվում՝ կամաց-կամաց, որովհետև ռազմավարական խնդիրների հետ կապված դեռ որոշումներ ունենք կայացնելու», - ասել է Արցախի վարչապետը։

Փետրվարի 20-ին Արցախում սահմանադրական հանրաքվե է անցկացվում։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքում բացվել է 280 ընտրական տեղամաս: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում նախագահական կառավարմանը՝ խորհրդարանական համակարգից:

Սա Արցախի 26 տարվա անկախ պատմության ընթացքում 3-րդ համապետական նշանակության հանրաքվեն է և անցկացվում է ԼՂՀ օրենքի ու 2015թ. հունվարի 1-ին գործողության մեջ դրված ԼՂՀ նոր Ընտրական օրենսգրքի հիման վրա:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---