Մարսի շուրջ կարող են օղակներ ձևավորվել

Մարսի շուրջ կարող են օղակներ ձևավորվել

PanARMENIAN.Net - Միլիոնավոր տարիներ անց Մարսը կարող է տրոհել իր լուսիններից մեկը՝ Ֆոբոսը, մասնատելով բազում փոքր հատվածների, որոնք օղակ կկազմեն՝ Սատուրնի օղակների նմանությամբ: Սակայն դա դեռ ենթադրություն է:

2013-ին Մարս է հասել Mars Atmosphere and Volatile Evolution (MAVEN) մթնոլորտային արբանյակը: Մթնոլորտի վերին շերտերում այն փոշի էր հայտնաբերել, որը համաչափ տարածված է մոլորակի շուրջ: Սակայն փոշու մասնիկների ծագման վերաբերյալ արբանյակը տվյալներ չէր հավաքել:

Գիտնականները ենթադրել են, որ փոշու մեծ մասն այն մասնիկներն են, որոնք բերել են երկնաքարերը, սակայն Մարսի արբանյակներ Ֆոբոսի և Դեյմոսի մասնիկներ ևս կան: Կազմելով Մարսի և նրա լուսինների երկնաքարային ռմբակոծությունների մոդելը՝ հնդիկ ֆիզիկոս Ջաեհ Պաբարին համեմատել է մոդելային հաշվարկները MAVEN տվյալների հետ և այն եզրակացության եկել, որ փոշու առնվազն 0,6% -ը Մարսի մթնոլորտում բաղկացած է Ֆոբոսի և Դեյմոսի նյութերից, գրում է «Պոպուլյար մեխանիկան»:

Դեռևս մոլորակաբանները տվյալներ չեն հայտնաբերել, որ Ֆոբոսի կամ Դեյմոսի բեկորները նախաօղակ են կազմում, որոնք կարելի է համարել ապագա մեծ օղակների նախահիմքը: Սակայն, այդ տեսությունը հաստատում է Ֆոբոսի արբանյակի անկայունության փաստը: Գրավիտացիայի յուրաքանչյուր պտույտի հետ Մարսը գնալով ավելի շատ է ձգում Ֆոբոսը: Վաղ թե ուշ՝ առաջիկա 20-70 միլիոն տարում, նրա ուղեծիրը կխախտվի: Սակայն, եթե Ֆոբոսը շարունակի մասնիկներ կորցնել երկնաքարային ռմբակոծությունների արդյունքում, այն պահին, երբ Մարսի ձգողականությունը հաղթի, Ֆոբոսը շատ ավելի փոքր կդառնա:

Պարզելու համար, թե արդյոք ապագա օղակների ձևավորումն ուժի մեջ է, հարկավոր է հատուկ սարք, որը նախատեսված է բացառապես մթնոլորտի վերին շերտերում մասնիկների հետազոտման համար: Պարզելով այդ փոշու ծագումը՝ գիտնականները կկարողանան առավել մատչելի դարձնել եզրակացությունները Ֆոբոսի ապագայի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---