Ծրագրավորման անվճար դասընթացներ՝ մոտ 40 զորացրված երիտասարդի համար

Ծրագրավորման անվճար դասընթացներ՝  մոտ 40 զորացրված երիտասարդի համար

PanARMENIAN.Net - Սիներջի ընկերությունն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրի շրջանակում ծրագրավորման անվճար դասընթացներ է իրականացնում մոտ 40 զորացրված երիտասարդի համար: Այս մասին զորացրված երիտասարդների հետ հանդիպման ընթացքում հայտարարել են ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և Սիներջի ընկերության հիմնադիր-նախագահ Աշոտ Հովհաննիսյանը:

Վարդանյանը կարևորել է զինծառայություն անցած և ապրիլյան պատերազմի անմիջական մասնակից երիտասարդների ռազմական փորձի ու տեխնոլոգիական կրթության համադրումը: Հովհաննիսյանը նշել է. «Մեր թիմը բարձր է գնահատում հայրենքի պաշտպանության ձեր ներդրումը և ցանկանում ենք ձեզ աջակցել մասնագիտանալու ու լավ աշխատանք ձեռք բերելու հարցում»:

Սիներջի ընկերության կողմից անցկացված նախնական թեսթավորման արդյունքների հիման վրա ձևավորվել է 3 խումբ, որտեղ ընկերության առաջատար մասնագետները կդասավանդեն HTML/CSS/Wordpress, Linux և QA manual: Դասընթացները կմեկնարկեն մարտ ամսին, իսկ դասընթացի ավարտին մասնակիցները քննություն կհանձեն: Լավագույն շրջանավարտներն աշխատանքի հնարավարություն կստանան Սիներջի կամ այլ ընկերություններում:

Սիներջին մասնագիտացված է կոմպյուտերային համակարգերի և ծրագրերի ապահովման մեջ: Ընկերության լուծումները կիրառվում են 60-ից ավել երկրում արդեն մոտ 20 տարի: Գլխավոր մասնաճյուղը գտնվում է ԱՄՆ-ում, գրասենյակներ են գործում Երևանում, Արցախում և Գյումրիում: Սիներջին ԻՏՁՄ-ին անդամակցում է 2009-ից:

Ապրիլյան պատերազմից հետո ԻՏՁՄ-ն հայտարարել էր ՏՏ ոլորտի մոբիլիզացիոն ծրագրի մեկնարկի մասին, որի շրջանակում հաջողությամբ իրականացվում են մի շարք միջոցառումներ, այդ թվում «Բանակից ՏՏ ոլորտ» կրթական ծրագիրը: Վերջինս նպատակ ունի լուծել զորացրված երիտասարդների աշխատանքի և կարիերայի առաջընթացի խնդիրը ու միաժամանակ բավարարել նաև ՏՀՏ ոլորտի մասնագիտական պահանջարկը:

Ծրագրին աջակցում է նաև Զբաղվածության պետական գործակալությունը՝ ֆինանսավորելով զորացրված և գործազուրկ երիտասարդների դասընթացները, որոնք անցկացվում են 80 երիտասարդի համար Երևանում և մարզերում գործող «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներում: Այս պահին «Բանակից ՏՏ ոլորտ» ծրագրում ընդգրված երիտասարդների ընդհանուր թիվը հասնում է մոտ 140-ի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---