Աբրահամը վերադառնում է ռինգ ապրիլի 22-ին

Աբրահամը վերադառնում է ռինգ ապրիլի 22-ին

PanARMENIAN.Net - Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի՝ վերականգնումից հետո առաջին մենամարտը կանցկացվի ապրիլի 22-ին:

Նրա մրցակիցը կլինի Ռոբին Կրասնիքին, մենամարտը տեղի կունենա Էրֆուրտ քաղաքում, գրում է Boxingscene.com:

2016 թ. նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում նախանշված էր Արթուր Աբրահամի և բրիտանացի Մարտին Մյուրեյի մենամարտը, սակայն այն չեղարկվել էր, քանի որ նախապատրաստական մարզումների ժամանակ Աբրահամը վնասել էր արմունկը:

Աբրահամն ու Մյուրեյը դրանից առաջ արդեն մեկ անգամ հանդիպել էին ռինգում 2015 թվականի նոյեմբերին, որում հաղթել էր հայ բռնցքամարտիկը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---