Սյունիքում ճանապարհներին մերկասառույց է, Արարատում՝ մառախուղ

Սյունիքում ճանապարհներին մերկասառույց է, Արարատում՝ մառախուղ

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի ավտոճանապարհներին և Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Արարատի մարզում՝ մառախուղ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով ճանապարհների դրությունը փետրվարի 21-ի ժամը 08.00-ի դրությամբ:

Հաղոդվում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ, մասնավորապես՝ Սոթք-Քարվաճառ ճանապարհը:

Հանրապետության տարածքում փետրվարի 21-22-ը, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 21-22-ն էապես չի փոխվի, 23-25-ը կբարձրանա 10-15 աստիճանով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոտք ավտոճանապարհը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---