Արցախի սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրություններին մասնակցողների 87.55%–ը

Արցախի սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել ընտրություններին մասնակցողների 87.55%–ը

PanARMENIAN.Net - Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Արցախի սահմանադրական հանրաքվեի քվեարկության արդյունքները՝ փետրվարի 21-ի ժամը 03։00-ի դրությամբ։

Ըստ Արցախի ԿԸՀ հրապարակած արդյունքների՝ 103. 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացուց քվեարկությանը մասնակցել է 79.428-ը, որը կազմում է ընդհանուր թվի 76.52%-ը:

Կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 69.540 կամ ընդհանուր քվեարկածների 87,55 %-ը, դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը կազմել է 7.686 կամ ընդհանուր քվեարկածների 9.7 %-ը, անվավեր քվեաթերթիկներ է ճանաչվել 2.202 քվեաթերթիկ կամ ընդհանուրի 2.8 %-ը:

Երևանում գտնվող ընտրատեղամասում` ընտրելու իրավունք ունեցած 869 ընտրողներից դեմ է քվեարկել 81-ը:

Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են կառավարման կիսանախագահայկան ձևից անցում նախագահականի:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---