Թուրքիայում 227 դատավոր ու դատախազ է հեռացվել աշխատանքից

Թուրքիայում 227 դատավոր ու դատախազ է հեռացվել աշխատանքից

PanARMENIAN.Net - Թուրքիայի դատական համակարգի կանոնակարգող մարմինը հեռացրել է աշխատանքից 227 դատավորի և դատախազի, որոնց կասկածում են ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապերի մեջ:

Անկարան Գյուլենին է պատասխանատու համարում պետական հեղաշրջման փորձի համար:

Դատական համակարգի աշխատակիցներին ազատել են աշխատանքից 2016-ի հուլիսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձի հետաքննության շրջանակում: Ինչպես հայտարարել է Թուրքիայի Դատավորների և դատախազների գերագույն խորհրդի տեղակալ Մեհմեդ Յիլմազը, ընդհանուր առմամբ այդ ընթացքում աշխատանքից ազատվել է 3886 դատավոր ու դատախազ, հայտնում է ՌԻԱ Նովոստին Anadolu-ի վրա հղումով:

Հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ էր կատարվել: Թուրքիայի իշխանությունները փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին: Հեղաշրջման փորձից հետո բոլոր բնագավառները հատկապես՝ ուժային կառույցները, կրթական ու դատական համակարգերը գյուլենականներից մաքրելու գործընթաց է սկսվել: Աշխատանքից ազատվել են տասնյակ հազարավոր մարդիկ, շատերը ձերբակալվել են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---