Սոֆիայի Ստրանջայի մրցաշարում ՀՀ-ից 9 բռնցքամարտիկ կմասնակցի

Սոֆիայի Ստրանջայի մրցաշարում ՀՀ-ից 9 բռնցքամարտիկ կմասնակցի

PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարը: Հայաստանի հավաքականը մրցումներին մասնակցելու է 9 մարզիկով:

Կմրցեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:

Մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենա փետրվարի 22-ի առավոտյան, տեղեկացնում է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան:

Հայ բռնցքամարտիկները Սոֆիա են մեկնել հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---