Կանադան խստացնում է հսկողությունը ԱՄՆ հետ սահմանին փախստականների պատճառով

Կանադան խստացնում է հսկողությունը ԱՄՆ հետ սահմանին փախստականների պատճառով

PanARMENIAN.Net - Կանադան խստացնում է հսկողությունը ԱՄՆ հետ սահմանին Քվեբեկի գավառում փախստականների քանակի աճի պատճառով:

Կանադայի սահմանապահ CBSA ծառայությունը և RCMP դաշնային ոստիկանությունը տեղափոխում են աշխատակիցներին երկրի այլ շրջաններից գրանցելու համար ներգաղթյալներին, որոնց հոսքն աճում է: Քվեբեկում ԱՄՆ-ից ներգաղթյալների ընդունման ժամանակավոր կենտրոն է բացվել: Այդ մասին հայտնել է CBSA ն երկայացուցիչը, գրում է Deutsche Welle-ն կանադական Toronto Star-ի վրա հղումով:

Ըստ նրա, 2017-ի հունվարին Քվեբեկում ապաստանի հայցով 452 դիմում է գրանցվել, մինչդեռ 2016-ի հունվարին՝ ընդամենը 137: Թե նրանցից որքանն է ապօրինի հատել սահմանը, սահմանապահ ծառայության ներկայացուցիչը չի հայտնել:

Ըստ նրա, սահմանն ապօրինի հատող ներգաղթյալները 2 խմբի են բաժանվում: Առաջինը նրանք են, ովքեր ԱՄՆ են ժամանել զբոսաշրջային վիզայով և Կանադա են գնում ապաստան խնդրելու: Երկրորդ խմբին են դասվում տևական ժամանակ ԱՄՆ-ում ապրածները, որոնք այժմ փորձում են Կանադա տեղափոխվել:

Այդպես փետրվարի 20-ին սահմանը հատելիս ձերբակալվել է էրիթրեացի մի ընտանիք, որը 2013-ից ապրում էր ԱՄՆ-ում, ինչպես նաև մի տղամարդ, որն ուներ Սուդանի քաղաքացու անձնագիր և Մինեսոթա նահանգում ստացած վարորդական իրավունք:

Կանադայի և ԱՄՆ միջև համաձայնագիր է գործում, որի համաձայն ապաստան հայցելու նպատակով սահմանի հատումը ապօրինի է համարվում, քանի որ երկրներն իրար անվտանգ են համարում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---