Թուրքիայում դատում են էրդողանի դեմ մահափորձի գործով կասկածյալներին

Թուրքիայում դատում են էրդողանի դեմ մահափորձի գործով կասկածյալներին

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին Թուրքիայի Մուղլա քաղաքում սկսվել է 2016-ի հուլիսի լույս 16-ին Անկարայում հեղաշրջման փորձի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանի դեմ մահափորձի գործով կասկածյալների դատավարությունը:

Տարբեր հոդվածների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 47 կասկածյալի, որոնք հիմնակնաում զինծառայողներ են: 3 մեղադրյալի հանդեպ դատավճիռը կայացվել է հեռակա կարգով, քանի որ նրանց հաջողվել է թաքնվել, գրում է Deutsche Welle-ն:

Դատական լսումներն անցնում են անվտանգության խստացված պայմաններում: Տանիքներում հերթապահում են դիպուկահարները, օդում պտտվում են ուղղաթիռները, հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Փողոցում հավաքվածներից ոմանք մահապատիժ են պահանջում մեղադրյալների համար:

2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել: Թուրքիայի իշխանությունները փորձը կազմակերպելու մեջ մեղադրում են իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին: Հեղաշրջման փորձից հետո բոլոր բնագավառները հատկապես՝ ուժային կառույցները, կրթական ու դատական համակարգերը գյուլենականներից մաքրելու գործընթաց է սկսվել: Աշխատանքից ազատվել են տասնյակ հազարավոր մարդիկ, շատերը ձերբակալվել են:

Ընթերցեք նաև. Թուրքիայում 227 դատավոր ու դատախազ է հեռացվել աշխատանքից

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---