ՀՀ-ում կարող է Եվրոպայի առաջատար ուռուցքաբանական ինստիտուտի կենտրոն բացվել

ՀՀ-ում կարող է Եվրոպայի առաջատար ուռուցքաբանական ինստիտուտի կենտրոն բացվել

PanARMENIAN.Net - Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոն, Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտում մշակված մոդելը ենթադրում է բժշկության, խնամքի և գիտության համակցում։ Երկար տարիներ համագործակցելով ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ` ֆրանսիացի գործընկերներն այն կարծիքին են, որ Հայաստանում կա բժշկական և գիտական անհրաժեշտ ներուժ այդ մոդելը ներդնելու համար։

«Հայաստանում այդ ինստիտուտի ներգրավվածությունը քննարկման փուլում է։ Դիտարկվում են մի քանի տարբերակներ։ Վերջնական որոշման մասին նախարարությունը կտեղեկացնի հանրությանը։ ՀՀ-ում Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտի նոր կենտրոն բացելու հարցը ևս քննարկվող տարբերակներից մեկն է», - PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով, ինստիտուտն իր մշակած մոդելի, այդ թվում ծառայությունների որակի ստանդարտների ներդրման փորձ ունի։ Գյուստավ Ռուսսի ինստիտուտն արդեն ներկայացված է Ղազախստանում։ Մասնագետների թիրախավորված ուսուցումն այդ մոդելի մի բաղադրիչն է։

2017-ի փետրվարի 10-ին Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանական ինստիտուտի ղեկավարության Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում նախարար Լևոն Ալթունյանը և գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտը ներկայացրել են ձեռք բերված պայմանավորվածությունները։ Հայտատարվել է, որ Փարիզի Գյուստավ Ռուսսի ինստիտուտը կբարելավի ՀՀ-ում ուռուցքաբանական ծառայությունները: Տեղեկացվել է, որ Եվրոպայում քաղցկեղի դեմ պայքարի գործում առաջատար կենտրոնը «պատասխանատվություն կստանձնի Հայաստանում ուռուցքաբանական ծառայությունների բարելավման գործում և իր բրենդով ճանապարհ հարթի մեր երկրում բժշկական տուրիզմի զարգացման համար»:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---