Պաշտպան. Արայիկ Խանդոյանն արդեն 5 օր է հացադուլի մեջ է

Պաշտպան. Արայիկ Խանդոյանն արդեն 5 օր է հացադուլի մեջ է

PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանն արդեն հինգ օր է, ինչ հացադուլի մեջ է։

Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն ասել է, թե իր պաշտպանյալին հանդիպելու է փետրվարի 21-ին, օրվա երկրորդ կեսին, հայտնում է Aysor.am-ը:

«Իր վիճակի մասին մանրամասներ կհայտնեմ հանդիպելուց հետո», - ասել է փաստաբանը։

Արայիկ Խանդոյանը հացադուլ սկսելու դիմում ներկայացրել է փետրվարի 16-ին։ Դիմումում նա նշել է, որ դրանով ցանկանում է իր աջակցությունը հայտնել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին, իր եղբորը՝ Արարատ Խանդոյանին, ում նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում: Աջակցություն է հայտնել նաև Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավորված Ներսես Պողոսյանին և Սարի թաղի գործով անազատության մեջ գտնվող տղաներին։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---