Երևանի և Ստավրոպոլի միջև ավիահաղորդակցություն կհաստատվի

Երևանի և Ստավրոպոլի միջև ավիահաղորդակցություն կհաստատվի

PanARMENIAN.Net - Ստավրոպոլի միջազգային օդանավակայանը 2017-ին մտադիր է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և ավիահաղորդակցություն հաստատել Երևանի հետ: Այդ մասին հայտնել է օդանավակայանի գլխավոր տնօրեն Նիկոլայ Ապալկովը:

«Նախատեսվում են կանոնավոր չվերթներ դեպի Երևան և Սանկտ Պետերբուրգ, ինչպես նաև ամառային ամիսներին՝ Սիմֆերոպոլ և հունական Սալոնիկ»,-ասել է Ապալկովը, հայտնում է Ինտերֆաքսը:

Նա պարզաբանել է, որ չվերթները կգործարկվեն 2017-ի մայիս-հունիսին:

ՀՀ կառավարությունը փետրվարի 9-ի նիստում համաձայնություն է տվել Հայաստանի և Սիրիայի միջև օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Հայաստանը Կանադայի ու Սինգապուրի հետ օդային հաղորդակցությունների մասին համաձայնագրեր կկնքի: Կառավարությունը հունվարի 26-ի նիստում համաձայնություն է տվել փաստաթղթերի ստորագրման առաջարկությանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---