ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է սկսել ՀՀ-ում

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դիտորդական առաքելություն է սկսել ՀՀ-ում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը` ԺՀՄԻԳ-ը, փետրվարի 20-ից սկսել է Հայաստանի Հանրապետությունում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը: Երևանում լրագրողների հետ հանդիպմանը դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Յան Պետերսենն ասել է, որ արդեն հանդիպումներ են ունեցել ՀՀ ԱԳՆ-ում, ԿԸՀ-ում:

«Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի իշխանություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար մեզ հրավիրելու համար: Մենք հրավեր ստացել ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, որը գործել է կառավարության անունից: Լիահույս ենք, որ կաշխատենք իշխանությունների, կուսակցությունների, քաղհասարկության հետ, համոզված ենք, որ նրանց գործունեությունը մեզ հետ կլինի բաց և թափանցիկ»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Պետեսենը տեղեկացրել է, որ Երևանում տեղակայված իրենց հիմնական թիմը կազմված է 13 պետություն ներկայացնող 14 փորձագետից, որոնք աշխատանքի են անցել փետրվարի 20-ից, անդրադառնալու են բոլոր այն խնդիրներին, թեմաներին, որոնք ներկայացնելու են իրենց զեկույցներում:

Նա ասել է, որ իրենց առաջիկա օրերին կմիանա երկարաժամկետ 28 դիտորդ, ովքեր կտեղակայվեն ամբողջ երկրի տարածքում, հաջորդ շաբաթվանից կտեղեկացնեն իրենց դիտարկման տարածքում իրենց արձանագրած զարգացումների մասին: Քվեարկության օրվան մոտ Հայաստան կգան կարճաժամկետ 250 դիտորդ՝ դիտարկելու քվեարկության գործընթացը:

Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ -ը դիտորդական առաքելություն է իրականացնում 11-րդ անգամ: Դիտարկումն իրականացնում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ստանդարտ մեթոդաբանության համաձայն, որը մշակվել է ԵԱՀԿ մասնակից պետության 300 ընտրության դիտարկման հիման վրա:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---