ՄԱԿ. Քադդաֆիի կառավարության դատը չի համապատասխանել միջազգային չափանիշներին

ՄԱԿ. Քադդաֆիի կառավարության դատը չի համապատասխանել միջազգային չափանիշներին

PanARMENIAN.Net - Քադդաֆիի կառավարության անդամների գործով դատավարությունը Լիբիայում լիովին չի համապատասխանել միջազգային չափանիշներին: Այդ մասին ասվում է ՄԱԿ Լիբիային աջակցության առաքելության և ՄԱԿ Գերագույն հանձնակատարի մարդու իրավունքների վարչության համատեղ զեկույցում, որը հրապարակվել է Ժնևում:

«Սեյֆ ալ Իսլամ Քադդաֆիի և Մուամմար Քադդաֆիի կառավարության ևս 36 անդամի դատավարությունը Լիբիայի դատական համակարգի կարևոր էր ձեռնարկն էր՝ պատասխանատվության կանչելու 2011թ. հեղափոխության ժամանակ մարդու իրավունքների լուրջ խախտումների մեղավորներին: Սակայն արդյունքում այն չապահովեց համապատասխանությունը միջազգային չափանիշներին,-ասվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է նաև, որ արդարություն իրականացնելու և ճշմարտությունը բացահայտելու հնարավորությունը խարխլվել է արդար դատավարության երաշխիքների մի ամբողջ շարքի բացակայությամբ:

Այդ փաստաթղթի հիման վրա, ՄԱԿ համապատասխան կառույցները խորհուրդ են տալիս վերաքննիչ դատարանում գործը քննելիս հաշվի առնել դատավարության ընթացքում թույլ տրված լուրջ խախտումները:

Սեյեֆ ալ Իսլամ Քադդաֆին 2011-ից պատիժ է կրում Զինդանի բանտում՝ Լիբիայի հյուսիս-արևմուտքում: 2015-ի հուլիսի 24-ին Տրիպոլիի վերաքննիչ դատարանը հեռակա կարգով նրան մահապատժի է դատապարտել: Զինդանի իշխանությունները հայտարարել են, որ մեղադրյալը գտնվում է բանտում, իսկ նրա ճակատագիրը լուծվելու է ըստ Լիբիայի իրավական նորմերի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---