ԶԼՄ-ներ. Մոսուլում սպանվել է ԻՊ անվտանգության գծով ղեկավարը

ԶԼՄ-ներ. Մոսուլում սպանվել է ԻՊ անվտանգության գծով ղեկավարը

PanARMENIAN.Net - Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անվտանգության գծով ղեկավարը սպանվել է Մոսուլի օդանավակայանում ավիահարվածի հետևանքով:

Աբու Աբդալլահ անունով գրոհայինը սպանվել է առավոտյան իր 2 օգնականի հետ օդանավակայանի գլխավոր մուտքի մոտ: Օդից ահաբեկիչներին գրոհել է անօդաչու թռչող սարքը, հայտնում է ՏԱՍՍ-ը «Աս Սումարիա» հեռուստաալիքի վրա հղումով:

Միջազգային օդանավակայանը գտնվում է Մոսուլի արևմտյան մասում, որը դեռ վերահսկում են ԻՊ գրոհայինները: Ավելի վաղ երկրի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել էր Արևմտյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին:

Ինչպես հայտնել է աղբյուրը, կառավարական խմբավորման ավիացիան և հրետանին փետրվարի 21-ի լուսաբացից ինտենսիվ հարվածներ են հասցնում ծայրահեղականների պաշտպանական գծին օդանավակայանի մատույցներում: Կան տեղեկություններ, որ գրոհայինները մեծ կորուստներ են կրում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---