Արարատի մարզում մառախուղ է, Լարսը՝ բաց

Արարատի մարզում մառախուղ է, Լարսը՝ բաց

PanARMENIAN.Net - Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Կապան-Սիսիան հատվածում և Արարատի մարզի տարածքում տեղ-տեղմերկասառույց է: Բացի այդ, Արարատի մարզում նաև մառախուղ է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ ներկայացնելով իրադրությունը ճանապարհներին փետրվարի 22-ի ժամը 08.00-ի դրությամբ:

Հաղորդվում է նաև, որ դժվարանցանելի են Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը և Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածի 27-33-րդ կմ-ը:

Հանրապետության տարածքում փետրվարի 22-ին, 24-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է թույլ ձյուն: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-25-ը կբարձրանա 10-15 աստիճանով:

ՌԴ ԱԻՆ Հարավային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում դժվարանցանելի է Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---