ԱԱԽ նիստին ընտրատեղամասերը տեխնիկական սարքավորումներով ապահովելու հարցն է քննարկվել

ԱԱԽ նիստին ընտրատեղամասերը տեխնիկական սարքավորումներով ապահովելու հարցն է քննարկվել

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 21-ին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ օրակարգի շրջանակում ՀՀ ՍԴ նախագահ, ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովմանն աջակցող մասնագիտական խորհրդակցական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդին հաղորդում է ներկայացրել երկրում իրավական անվտանգության երաշխավորման, սահմանադրական բարեփոխումների օրենսդրական ապահովման հիմնախնդիրների և վերոնշյալ մասնագիտական խորհրդակցական խորհրդի գործունեության մասին:

Գագիկ Հարությունյանն իր զեկույցում իրավական անվտանգության երաշխավորման խնդիրը կարևոր և հրատապ է համարել իրավական պետության կայացման ուղի ընտրած բոլոր երկրների համար և միջազգային փորձի համակողմանի ուսումնասիրության հիման վրա ներկայացրել այն սկզբունքային մոտեցումները, որոնք կարող են հիմք հանդիսանալ մեր երկրի իրավական անվտանգության հայեցակարգի մշակման և իրացման համար: Ընդգծելով, որ այս հարցին նման համընդգրկուն մոտեցում ցուցաբերվում է առաջին անգամ, խորհրդակցական խորհրդի նախագահը նշել է, որ հետագա քայլերը մեծապես կնպաստեն Հայաստանում սահմանադրական ժողովրդավարության կայուն երաշխիքների ստեղծմանը:

Սահմանադրության փոփոխություններով անվանականորեն սահմանված և ընդունման, փոփոխման կամ լրացման ենթակա օրենքների մշակման ու ընդունման ուղղությամբ մինչև այժմ իրականացված, ինչպես նաև սահմանված ժամանակացույցի համաձայն դեռևս իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցի քննարկումից հետո Հանրապետության նախագահի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ:

ԱԱԽ նիստի օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացրել 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների տեխնիկական սարքավորումներով ապահովման նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:

Ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքով ստուգվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ընտրողը հանձնում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որպեսզի կանխվի կրկնակի քվեարկությունը: Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքի հնարավոր է զորամասում, քրեակատարողական հիմնարկում, շրջիկ արկղով, քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկությունների դեպքում, եւ այն ժամանակ, երբ չկա կամ խափանվել է տեխնիկական սարքը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---