YouTube կայքում զետեղված տեսահոլովակները մեկ անգամ եւս ապացուցում են, որ Թուրքիան վտանգավոր եւ ատելությամբ լի պետություն է19 սեպտեմբերի 2007 - 15:21 AMT PanARMENIAN.Net - YouTube կայքում զետեղված տեսահոլովակներն, որոնք գովերգում են հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր 2007 թ. հունվարի 19-ին Ստամբուլում սպանված Հրանտ Դինքի մարդասպաններին, կրկին ապացուցում են, որ Թուրքիան վտանգավոր եւ ատելությամբ լի պետություն է: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), տեսահոլովակում ցուցադրվում են Հրանտ Դինքի սպանության վայրում արված լուսանկարները: YouTube կայքում, որն ամբողջ աշխարհն է դիտում, զետեղված են նաեւ Դինքին սպանող Օգյուն Սամաստի «հայրենասիրական լուսանկարները» թուրքական դրոշի եւ ոստիկանների հետ, որոնք «հպարտ կեցվածք են ընդունել մարդասպանի կողքին»: ANCA-ի հաղորդագրության մեջ մեջբերվում են «Ծրագրեր մի կազմեք» երգի խոսքերը. «Եթե մարդը դավաճանում է իր երկրին, նա դատապարտված է» եւ «Միակ լավ հայը կամ քուրդը մեռած հայն է կամ քուրդը»: «Հրանտ Դինքը սպանվեց օրը ցերեկով 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս» թերթի գրասենյակի մոտ: Մինչ այդ նա քրեական հետապնդման է ենթարկվել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով Հայոց ցեղասպանության հիշատակման համար: Նրա սպանությունից հետո թուրք այլ գրողներ եւ պատմաբաններ` Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, պատմաբան Թաներ Աքչամը, գրող Էլիֆ Շաֆակը սպառնալիքներ են ստացել ազգայնականներից»,-հիշեցնում է ANCA-ն: Հիշեցնենք, որ 2007 թվականի սեպտեմբերի 13-14-ին YouTube ժողովրդականություն վայելող կայքում հայտնվեց հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մարդասպաններին նվիրված տեսահոլովակ: Երգի տեքստում գովաբանվում են Օգյուն Սամաստը` սպանության անմիջական իրագործողն ու կազմակերպիչ Յասին Հայալը: Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․Եթե Տավուշում տների հետ կապված խնդիր լինի, պետությունը տեր կկանգնի՝ նոր տներ կկառուցի Վարչապետի խոսքով՝ խնդիրները, որ տեղ-տեղ ծագում են հայկական կողմի համար, հնարավոր է, որ ծագեն նաև Ադրբեջանի համար Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Բագրատ սրբազան. Այս գործընթացը պետք է կասեցվի Նա հավելել է, որ Տավուշի մարզը պետք է ամրոց դարձնել |