Կանադան մոտ 1000 եզդի փախստական կընդունի Իրաքից22 փետրվարի 2017 - 13:55 AMT PanARMENIAN.Net - 2017-ին Կանադան մտադիր է ապաստան տալ մոտ 1200 անձի, որոնք տուժել են Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունից, հիմնականում նրանք եզդիներ են: Այդ մասին հայտնել է Կանադայի ներգաղթի, քաղաքացիության և փախստականների նախարար Ահմեդ Հուսեն: «Մեր կառավարությունը պաշտպանում է ԻՊ-ից տուժածներին, սակայն ցանկանում է դա ճիշտ անել և չի շտապում: Մեր նպատակն է բերել Կանադա նրանց, ով առավելագույն ռիսկի է ենթարկվում և աջակցել նրանց՝ այստեղ նոր կյանք սկսելու համար»,-ասել է Հուսեն: Ըստ նրա, փախստականներին ընտրելու գործում Կանադան գործակցում է ՄԱԿ-ի հետ, գրում է «Տելեգրաֆը»: Նշվում է, որ Կանադան և ՄԱԿ-ը ընտրություն չեն կատարի միայն կրոնական կամ ազգային հենքի վրա, սակայն ակնկալվում է, որ փախստականները հիմնականում եզդիներ կլինեն: Ըստ Հուսենի, մինչ օրս Կանադա է ժամանել 400 իրաքցի եզդի: Նրանցից յուրաքանչյուրը հատուկ անհատական հարցազրույց է անցել և ստուգվել է Կանադայի հատուկ ծառայությունների կողմից: Ըստ նախնական տվյալների, այդ ծրագրի համար Կանադան կծախսի 28 մլն դոլար, այսինքն մոտ 23.000 մեկ փախստականի համար: ՄԱԿ-ը ցեղասպանություն է ճանաչել ԻՊ գործողությունները եզդիների դեմ և կոչ է արել անդամ երկրներին օգնել նրանց: Կանադան առաջին անգամ իր այս մտադրության մասին պաշտոնապես հայտարարել է 2016-ի հոկտեմբերին, սակայն մինչ օրս Կանադա է ժամանել մոտ 400 եզդի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում |