Ծխախոտը կհանվի Զինված ուժերի պարենային հատկացումներից

Ծխախոտը կհանվի Զինված ուժերի պարենային հատկացումներից

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Գործադիրի փետրվարի 23-ի նիստի օրակարգում:

Նշվում է, որ որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժաղովի կողմից 2004 թվականի հոկտեմբերի 12-ին վավերացված 2003 թվականի մայիսի 21-ին Ժնևում ընդունված «Ծխախոտի դեմ պայքարի Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիայի» պահանջներից (որին միացել են շուրջ 153 պետություն), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի դրույթներից:

«Միաժամանակ հաշվի առնելով վերջին տարիներին Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծխելու դեմ պայքարին ուղղված համալիր միջոցառումները այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարությունում «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագրի շրջանակներում, որոնց գլխավոր առարկան զինծառայողների առողջության պահպանումն է»,- նշվում է որոշման նախագծում:

Որոշումն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հուլիսի 1-ից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---