Հունաստանի ԱԳՆ. Անկարան պետք է զերծ մնա նոր սադրանքներից

Հունաստանի ԱԳՆ. Անկարան պետք է զերծ մնա նոր սադրանքներից

PanARMENIAN.Net - Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը հայտարարել է, որ Թուրքիայի վերջին սադրանքներն Էգեյան ծովում միջազգային իրավունքի լուրջ խախտում են և զգուշացրել է Անկարային «կոշտ պատասխանի» մասին:

Թուրքիան «ընդհուպ մոտեցավ կարմիր գծին» հունա-թուրքական հարաբերություններում, երբ փետրվարի 17-ին թուրքական նավը մոտեցավ հունական Ֆարմակոնիսի կղզուն և կրակ բացեց: Այդ մասին Կոտզիասը հայտարարել է Skai հեռուստաալիքին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Թուրքիայում ոմանք կարծում են, որ Հունաստանը կարող է դառնալ Սիրիայի ու Իրաքի պես: Այն, ինչ տեղի է ունեցել Ֆարմակոնիսիում, խաղ չէ: Դա միջազգային իրավունքի լուրջ խախտում է, ես կարծում եմ, որ նրանք պետք է իմանան, որ մենք միշտ չենք լինի համբերատար ու մեր պատասխանը շատ ավելի կոշտ կլինի»,-ասել է Կոտզիասը: Ըստ նրա, Հունաստանը տեղեկացրել է խախտումների մասին բոլոր միջազգային կազմակերպություններին և ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը Թուրքիայի կողմից Հունաստանի տարածքային ջրերը խախտելու մասին:

«Ուզում եմ շեշտել, որ դրանք միակ գործիքները չեն: Մենք ոչ ավերված Սիրիան ենք, ոչ էլ Իրաքը: Թուրքիան սխալվում է՝ կարծելով, որ քանի որ ճգնաժամ է, Հունաստանը չի կարող պաշտպանել իր անվտանգությունը»:

Հունաստանի Գլխավոր շտաբը հայտարարել է, որ զորավարժությունների ժամանակ Թուրքիայի ՌԾՈւ մոտորանավակը փետրվարի 17-ի առավոտյան մտել է Հունաստանի տարածքային ջրերը Ֆարմակոնիսի կղզու մոտ և կրակ է բացել փոքր տրամաչափի հրանոթներից արևելյան ուղղությամբ: Հունաստանի մերձափնյա պահպանության ուժերի զգուշացումից հետո, թուրքական նավը հեռացել է:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---