ՀՀ ՊՆ. Բանակում ծխախոտի օրինագիծը վերաբերում է պայմանագրայիններին

ՀՀ ՊՆ. Բանակում ծխախոտի օրինագիծը վերաբերում է պայմանագրայիններին

PanARMENIAN.Net - Զինվորներին ծխախոտ տրամադրելու թեմայով քննարկումների առնչությամբ ՀՀ ՊՆ-ը պարզաբանում է, որ 2008-ից շարքային ժամկետային կազմին ծխախոտ չի հատկացվում, դրա փոխարեն հատկացվում է համապատասխան գումար, ինչպես նաև քաղցրավենիք մարտական դիրքերում:

«Նոր օրինագիծը, որը առաջ է քաշել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, վերաբերվում է պայմանագրային զինծառայողներին: Նրանց օրեկան 20 հատիկ ծխախոտի և համապատասխան լուցկու փոխարեն կհատկացվի համապատասխան գումար: Դա նախ և առաջ առողջ ապրելակերպին է ուղված, հետո նա կարող է ինքը տնօրինել իր գումարը, իսկ եթե այնուամենայնիվ պիտի ծխի, ապա կծխի իր ուզած ծխախոտը», - ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգերի խաղաղ ժամանակ պարենային ապահովման չափաքանակներում հանվում է ծխախոտի, իսկ ԱԱԾ-ի մասով` նաև լուցկու հատկացումը: Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Գործադիրի փետրվարի 23-ի նիստի օրակարգում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---