Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել՝ ի պաշտպանություն «հաց բերողի»

Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել՝ ի պաշտպանություն «հաց բերողի»

PanARMENIAN.Net - Փետրվարի 22-ին օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու համար դատապարտված Հայկ Կյուրեղյանը հացադուլ է հայտարարել՝ ի զորակցություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի։ Այս մասին հատնում է «Հիմնադիր խորհրդարանը»:

Փետրվարի 9-ին դատարանը որոշել է կրկին փոխել ՊՊԾ գնդի գրավման օրերին զինված խմբին սնունդ մատակարարած Արթուր Սարգսյանի խափանման միջոցը՝ երկու ամսով կալանավորելով նրան:

Ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի փետրվարի 16-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, որը հայտնի է որպես «Միայնակ գայլ»: Ի աջակցություն հաց բերող Սարգսյանի՝ փետրվարի 15-ից հացադուլ է սկսել նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը։

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը վերաորակավորվել է: Նա այժմ մեղադրվում է զինված խմբի անդամներին օժանդակելու մեջ: Մինչև այդ Սարգսյանը մեղադրվում էր պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք կրելու համար, ինչպես և խմբի մյուս անդամները։ Սարգսյանը հուլիսի 26-ին՝ ճեղքելով ոստիկանական պատնեշները սեփական մեքենայով սնունդ էր հացրել ՊՊԾ գնդի զավթած տարանք և միացել «Սասնա ծռերին»:

2015թ. սեպտեմբերի 15-ին «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---