NASA. Հայտնաբերվել են մոլորակներ` կյանքի առկայության ցայսօր ամենաբարձր հավանականությամբ

NASA. Հայտնաբերվել են մոլորակներ` կյանքի առկայության ցայսօր ամենաբարձր հավանականությամբ

PanARMENIAN.Net - NASA տիեզերական գործակալությունը հայտնաբերել է Երկրից 39 լուսատարի հեռավորության վրա գտնվող մոլորակային համակարգ, որում կյանքի առկայությունն առայժմ հայտնի համակարգերից առավել բարձրն է:

Trappist 1 համակարգն ունի 7 երկրանման մոլորակ, որոնցից առնվազն 3-ում, հավանաբար, կյանքի համար հարմար պայմաններ կան, հայտնում է Telegraph-ը: Ջերմաստիճանն այնտեղ տատանվում է Ցելսիուսի սանդղակով 0-ից 100-ի սահմաններում, հավանաբար, կան օվկիանոսներ:

Համակարգի կենտրոնը սպիտակ թզուկ է` Արեգակի 5%-ի ուժգնությամբ լուսարձակմամբ:

Հետազոտական խմբի անդամ Թոմաս Զուրունբենի խոսքերով, հետազոտողները կստանան պատասխանը համակարգում կյանքի առկայության կամ բացակայության մասին մի քանի տասնամյակի ընթացքում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---