Գուտերեշն առաջարկել է ՄԱԿ կազմում ահաբեկչության դեմ պայքարի վարչություն ստեղծել

Գուտերեշն առաջարկել է ՄԱԿ կազմում ահաբեկչության դեմ պայքարի վարչություն ստեղծել

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն առաջարկել է կառույցում ահաբեկչության դեմ պայքարի վարչություն ստեղծել։ Այդ մասին նա ասել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անդամ երկրների հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված նիստին ելույթ ունենալով՝ Գուտերեշը հանդես է եկել «նոր հակաահաբեկչական վարչություն ստեղծելու նախաձեռնությամբ, որը կգլխավորի գլխավոր քարտուղարի նոր տեղակալը»։

Ներկայում ՄԱԿ-ում գործում է Անվտանգության խորհրդի հակաահաբեկչական կոմիտեն։ Այն ստեղծվել էր 2001 թվականին՝ ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից կարճ ժամանակ անց։

«Մեր նպատակն է նոր գործընկերություն ստեղծել անդամ երկրների հետ ահաբեկչական սպառնալիքին հակազդելու համար, որին պետք է արձագանքել անհապաղ»,- ասել է Գուտերեշը։

Նա խնդրել է անդամ երկրների ներկայացուցիչներին գրավոր կամ բանավոր ներկայացնել իրենց պատկերացումներն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---