Բաքուն Եվրախորհրդարանի 3 պատգամավորի միջազգային հետախուզում է հայտարարել ԼՂՀ այցելելու համար

Բաքուն Եվրախորհրդարանի 3 պատգամավորի միջազգային հետախուզում է հայտարարել ԼՂՀ այցելելու համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանը Եվրախորհրդարանի 3 պատգամավորի միջազգային հետախուզում է հայտարարել, որոնք այցելել են Արցախի Հանրապետություն որպես դիտորդներ սահմանադրական հանրաքվեում, հայտնում է ՌԻԱ Նովոստին Ադրբեջանի գլխավոր դատախազության վրա հղումով:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Եվրախորհրդարանի պատգամավորներ Ֆրանկ Էնգելի (Լյուքսեմբուրգ), Էլենի Տեոհարուսի (Կիպրոս) և Յարոմիր Շտետինայի (Չեխիա) հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարվել Լեռնային Ղարաբաղում հանրաքվեին որպես դիտորդներ մասնակցելու համար: Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել «Ադրբեջանի գրավյալ տարածքներ բազմակի ապօրինի այցելության և փետրվարի 20-ին կայացած հանրաքվեին որպես դիտորդ մասնակցելու կասկածանքով»:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ դատարանը որոշում է կայացրել Էնգելին, Տեոհարուսին և Շտետինային ձերբակալելու մասին, նրանց միջազգային հետախուզում է հայտարարվել Ինտերպոլի գծով:

Փետրվարի 20-ին Արցախում սահմանադրական հանրաքվե է անցկացվել։ Անցում է կատարվել կիսանախագահականից նախագահական կառավարման: Արցախում տեղի ունեցած հանրաքվեն համապատասխանում էր Արևմտյան Եվրոպայի չափանիշներին: Այս մասին Ստեփանակերտում հայտարարել է Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանկ Էնգելը։

 Ուշագրավ
---