Instagram-ում հնարավոր կլինի միանգամից մի քանի լուսանկար հրապարակել

Instagram-ում հնարավոր կլինի միանգամից մի քանի լուսանկար հրապարակել

PanARMENIAN.Net - Instagram-ը նոր գործառույթ է ստացել՝ «կարուսել», որը թույլ կտա միանգամից մի քանի լուսանկար հրապարակել:

Նախկինում նման հնարավորություն ունեին միայն գովազդատուները:

Լուսանկարների շարք հրապարակելու համար հարկ կլինի ակտիվացնել անկյունում գտնվող կապույտ գույնի պատկերակը: Մեկ այլ սեղմումով հնարավոր կլինի փոխել լուսանկարների կամ տեսանյութերի հաջորդականությունը «կարուսելում»: Բոլոր նյութերի համար հնարավոր կլինի մեկ ֆիլտր կիրառել կամ առանձին խմբագրել: Սակայն տեղորոշման թեգն ու նկարագրությունը տարածվում է ընդհանուր առմամբ ամբողջ հրապարակման վրա, գրում է TJ-ն:

«Դուք այլևս ստիպված չեք լինի ընտրել միակ լավագույն լուսանկարը՝ տվյալ պահը հիշելու համար: Այժմ հնարավոր է մինչև 10 լուսանկար և տեսանյութ կցել և ուղղակի թերթել դրանք մեկ գրառման մեջ»,-ասվում է Instagram-ի հաղորդագրության մեջ:

Օգտատերերի ժապավենում ֆոտոշարը նշվում է գրառման տակ մի քանի կետով: Պրոֆիլի դիտման դեպքում «կարուսել» գրառումների վրա առանձին պատկերակ կlini:

Նոր գործառույթն աստիճանաբար կհայտնվի բոլոր օգտատերերի մոտ մի քանի շաբաթվա ընթացքում: Ոմանց համար այն արդեն հասանելի է:

Փետրվարի 1-ին հայտարարվել էր, որ մի քանի լուսանկար հավելելու հնարավորությունը հայտնվել էր Instagram-ի բետա վարկածում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---