Կումայրիի զարգացման աշխատանքները կհամակարգի Սաշուր Քալաշյանը

Կումայրիի զարգացման աշխատանքները կհամակարգի Սաշուր Քալաշյանը

PanARMENIAN.Net - Հաշվի առնելով Գյումրիի «Կումայրի» պատմական կենտրոնի նոր ծրագրի հանդեպ հանրային ուշադրությունը` վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` մինչև 2017թ. հունիսի 10-ը, գործակցելով ՀՀ մշակույթի նախարարության հետ, առանձնացնել պիլոտային թաղամաս, մշակել դրա հատակագիծը և այլ նախագծերը:

Փետրվարի 23-ին Գործադիրի նիստում օրակարգին անցնելուց առաջ, վարչապետը համապատասխան հանձնարարական է տվել.

«Կումայրի» պատմական կենտրոնի զարգացման աշխատանքները համակարգելու նպատակով ներգրավել «Հայնախագիծ» ԲԲԸ-ի ղեկավար, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանին»,- ասել է նա, մեջբերում է Yerkir.am-ը:

Ավելի վաղ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում, մասնավորապես, քննարկվել է Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---