Մաքքեյնը էրդողանի հետ հանդիպումից առաջ գաղտնի այցելել է սիրիացի քրդերին

Մաքքեյնը էրդողանի հետ հանդիպումից առաջ գաղտնի այցելել է սիրիացի քրդերին

PanARMENIAN.Net - Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը գաղտնի ուղևորություն է կատարել Սիրիայի հյուսիս՝ քննարկելով ամերիկացի զինվորականների և քրդերի ներկայացուցիչների հետ ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարն արագացնելու հնարավորությունը:

Ըստ The Wall Street Journal-ի, Մաքքեյնը եղել է Քոբանիում՝ Թուրքիայի հետ սահմանին, որը 2012-ից վերահսկում են քրդերը: Պարբերականը նշում է, որ Մաքքեյնն ԱՄՆ առաջին կոնգրեսականն է, որն այցելում է այդ շրջան: Բանակցությունները վերաբերում էին ԻՊ մայրաքաղաք համարվող Ռաքքայի առաջիկա գրոհին: Սենատորի գրասենյակում այցելության մասին տեղեկությունը հաստատել են, գրել է ՌԲԿ-ն:

Սիրիայից հետո Մաքքեյնը մեկնել է Թուրքիա՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման: Ըստ թերթի, ԱՄՆ-ն քրդերին համարում է գլխավոր դաշնակիցներից մեկը ԻՊ դեմ պայքարում, մինչդեռ Թուրքիան մտավախություն ունի քրդերի հարցում: Սակայն Էրդողանի հետ բանակցություններից հետո Մաքքեյնը հանդիպումն անվանեց «ջերմ ու կառուցողական»:

2016-ի նոյեմբերին ԱՄՆ այն ժամանակվա պաշտպանության նախարար էշթոն Քարթերը հայտարարել էր, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան մտադիր ԻՊ «մայրաքաղաքը» համարվող Ռաքքայի ազատագրման գործողություն ձեռնարկել: Ինչպես ասել էր Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիկը Քարթերի հետ բանակցությունների ավարտին, գործողության ընթացքում ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Թուրքիայի հետ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---