Գիտնականներ. Օրական 800 գ միրգն ու բանջարեղենը երկարացնում են կյանքը

Գիտնականներ. Օրական 800 գ միրգն ու բանջարեղենը երկարացնում են կյանքը

PanARMENIAN.Net - Օրական 10 բաժին մրգի ու բանջարեղենի օգտագործումը կարող է երկարացնել կյանքը: Այդպիսի եզրակացության են եկել գիտնականները: Ըստ Լոնդոնի Imperial college-ի մասնագետների, դա թույլ կտա տարեկան 7,8 մլն վաղաժամ մահվան դեպք կանխել:

Մեկ բաժինը 80գ է: Մոտավոր այդպիսի քաշ ունի 1 բանանը, տանձը կամ 3 թեյի գդալ ոլոռը: Մրգերի ու բանջարեղենի նույնիսկ փոքր քանակն օգտակար է առողջության համար, սակայն որքան շատ լինի այդ չափաբաժինն, այնքան լավ, գրում է BBC-ին:

Օրական 200 գ միրգն ու բանջարեղենը 13% նվազեցնում է սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկը, 4%-ով՝ քաղցկեղի զարգացման ռիսկը, 15%-ով՝ վաղաժամ մահվան ռիսկը:

800 գ միրգն ու բանջարեղենը 28%-ով է նվազեցնում սրտանոթային հիվանդություններից մահանալու ռիսկը, 13%-ով՝ քաղցկեղի զարգացման ռիսկը, 31%-ով՝ վաղաժամ մահվան ռիսկը:

Փորձագետներն այդ եզրակացության են եկել 95 տարբեր հետազոտությունների հիման վրա՝ ուսումնասիրելով 22 մլն մարդու սննդակարգը: Գիտնականները նաև պարզել են, թե որ միրգն ու բանջարեղենն է առավել արդյունավետ որոշ հիվանդությունների կանխարգելման ու զարգացման ռիսկի համար: Այդպես, քաղցկեղի դեպքում առավել արդյունավետ է կանաչ ու դեղին գույնի բանջարեղենը, օրինակ, սպանախն ու բիբարը, օգտակար է նաև ծաղկակաղամբը:

Սրտանոթային հիվանդությունների ռիսկը նվազեցնում են խնձորը, տանձը, ցիտրուսայինները: Բացի այդ, միրգն ու բանջարեղենը նվազեցնում են խոլեստերինի մակարդակը, նպաստում են արյան ճնշման նվազեցմանը և արյան շրջանառության և իմունային համակարգի առողջացմանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական առնվազն 5 բաժին՝ մոտ 400 գ, միրգ ու բանջարեղեն ուտել, այդ թվում սառեցված: Բժիշկները նշում են նաև, որ ոչ բոլորը կարող են թույլ տալ իրենց կատարել ԱՀԿ խորհուրդները:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---